Դեպի շահույթ` օգտվելով մեր ծառայություններից:

ծառայությունները մատուցվում են որակավորված մասնագետների կողմից, նորագույն հաշվապահական ծրագրերով, որոնք հասանելի են, և ամենակարևորը որակյալ:

Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափի հաշվարկում

Տրանսպորտայն միջոցի տեսակը՝


Նստատեղերի թիվը՝

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը՝  

Ձիաուժերի քանակը՝  


մուտքագրել միայն դրական և ամբողջ թիվ 

Ձիաուժերի քանակը՝  


մուտքագրել միայն դրական և ամբողջ թիվ 

Ձիաուժերի քանակը՝  


մուտքագրել միայն դրական և ամբողջ թիվ 





Հոդված 7. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը 

1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով` 

1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան` 

- 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ, 

- 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ, 

- 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ. 

2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան` 

- 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ, 

- 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ: 

2. Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով: 

3. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար գույքահարկի տարեկան դրույքաչափը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 150 դրամ դրույքաչափով: 

4. Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով: 

Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը: 

5. Բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում: 

6. Սույն հոդվածում նշված փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է` համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից: